ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Վարչապետի ավելի վաղ կայացրած որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: