Փետրվարի 1-ին ամփոփվեցին  ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ  օպերատիվ շտաբի  կազմակերպչական  հարցերին  և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլ հարցեր):

«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ  փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից  կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ: Կառավարությունը առավելապես հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ»,-իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի  աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքերը և արդրադարձել  շտաբի  կողմից իրականացվելիք նախաձեռնություններին: