Արծաթի գնի աճը երկուշաբթի կտրուկ արագացել է եւ հասել 12 տոկոսի, արդյունքում այն ​​ամենաբարձր գինն է գրանցել 2013 թվականի փետրվարից ի վեր` մանրածախ ներդրողների կողմից տարբեր ակտիվների արժեքի «բարձրացման» փորձերի ֆոնին, այդ թվում` արծաթի, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյույորքյան Comex ֆոնդային բորսայում արծաթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 12 տոկոսով` մինչեւ 30.040 դոլար մեկ ունցիայի դիմաց, եւ արդեն բարձրանում է մինչեւ 30.31 դոլար: Սա առավելագույնն է 2013-ի փետրվարի 19-ից ի վեր: Երկուշաբթի առավոտյան թանկարժեք մետաղի արժեքի աճը 6-7 տոկոս է կազմել:

Երկուշաբթի արծաթի գնի դինամիկան անցյալ շաբաթվա վերջին գրանցված միտման շարունակությունն է. հինգշաբթի եւ ուրբաթ թանկարժեք մետաղի գինը թանկացել էր 7 տոկոսով: Անցյալ շաբաթվա վերջին աճը 10.11 տոկոս էր կազմել. սա շաբաթական առավելագույն աճն էր նաեւ անցյալ տարվա օգոստոսից ի վեր:

Ստեղծված իրավիճակը գրանցվել է այն ֆոնին, որ Reddit առցանց պլատֆորմում անհատների մի մեծ խումբ սկսել է արծաթ գնել շուկայում: Սկզբում սկսեցին կտրուկ աճել արծաթի արդյունահանման ընկերությունների գները, ապա դա անդրադարձավ նաեւ թանկարժեք մետաղների ֆյուչերսների արժեքի վրա: