Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում սկսել է միջազգային օդանավակայանի կառուցումը: Այս մասին տեղեկանում ենք azerbaycan24.com կայքից:

Նշվում է, որ ներկայում շինարարական աշխատանքներ են ընթանում ապագա օդանավակայանի տարածքում․ այն նախատեսվում է ավարտել 2022թ. ապրիլ-մայիսին:

Նշվում է նաև, որ օդանավակայանի շինարարական աշխատանքները բավականին ձգձգվում են տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքների պատճառով:

«Այս տարվա գարնանից շինարարությունն իրականացվելու է արագացված տեմպերով և նախատեսվում է անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Բացի այդ, այս տարի նախատեսվում է նաև ավարտել 3000 մետր երկարությամբ թռիչքուղու շինարարությունը»,- ասել է օդանավակայանի շինարարական աշխատանքները իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Ջավարագ Շիրիևը։