Հունվարի 31-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում  258 111-ն է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 491 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249 028 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 3 178-ի։

Ստացիոնար բուժում է ստանում 2677 մարդ: