ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ կառաջարկեն առևտուր, կառաջարկեն հանգիստ, միգուցե՝ հարմար կյանք, կառաջարկեն նաև հարստություն ու էլի առևտուր …
Կառաջարկեն այն ամենն, ինչ մեզանում կմեծացնի նյութապաշտությունն ու հարմարվողականությունը։

Եվ այս ամենի նպատակը կլինի այն, որ մենք հեռանանք մեր ՈՒՂԵԾՐԻՑ՝ մեր գրավիտացիոն արժեքային հենասյուներից ու կապերից, ինչը մեզ հայ է դարձնում և պահում …
Որոշողը մենք ենք՝ դառնալ օրվա հարմարության գերին, այնուհետև՝ այլոց ստրուկը, թե կառչած մնանք մեր հորիզոնից, որը հեռու է, այսօրվա զոհողություն է պահանջում, բայց մեզ զգոն է պահում, իմաստ ու նպատակ ունեցող կյանք տալիս»։