Հարգելի´ վարորդներ, տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Ճանապարհային ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության, տարածքային ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
Հորդորում ենք չերթևեկել նշված ճանապարհահատվածի ուղղությամբ:
Ճանապարհահատվածի բնականոն երթևեկությունը վերականգնվելու դեպքում կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն։