Գերմանիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները՝ կորոնավիրուսի նոր շտամերի տարածմամբ պայմանավորված:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Գերմանիայի իշխանություններն արգելել են զբոսաշրիկների մուտքը Պորտուգալիայից, Իռլանդիայից, մեծ Բրիտանիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Բրազիլիայից: Այս արգելքը գործելու է հունվարի 30-ից մինչև փետրվարի 17-ը:

Բացառություն կարվի միայն Գերմանիայի քաղաքացիների և երկրում կացության իրավունք ունեցողների համար, որոնք վերադառնում են հայրենիք:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.2 մլն-ը, որոնցից 57 300-ը մահացել են:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիան ևս որոշում էր կայացնել խստացնել երկիր մուտք գործելու ընթացակարգը՝ սահմանը փակելով ԵՄ կազմում չընդգրկվող երկրների քաղաքացիների համար: