ԳԴՀ ԱԳՆ-ում Եվրոպայի գործերով նախարար Միխայել Ռոթը համարում է, որ Եվրամիությունը պետք է երկխոսի Ռուսաստանի հետ, այլ չփորձի հեռվանալ այդ երկրից՝ չնայած բոլոր տարբերություններին: Այդ մասին նա գրել է Spiegel պարբերականի համար նախապատրաստած հոդվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Չնայած նրանց միջեւ, իսկ ավելի ստույգ՝ նրանց պատճառով բոլոր տարբերություններին՝ մենք չենք կարող կառուցել լռության պատեր Մոսկվայի հետ մեր ուղղակի փոխհարաբերություններում: Եվրամիությունը ռազմավարական մակարդակում հետաքրքրված է Մոսկվայի հետ երկխոսության զարգացման հարցում»,-հայտարարել է Ռոթը: