ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արագած Ախոյանը երեկ  ազատ է արձակվել։ Այս մասին  հայտնեց նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:

Նա նշեց, որ Ախոյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք  փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։ Նրանք ձերբակալվել են, եւ  նրանց շենք-շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել: