Սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը՝ Ֆրեդի անունով գերմանական դոգը: Այս մասին գրում է Mirror-ը:

Նշվում է՝ շան տերերն իրենք են հաստատել այս մասին լուրը:

Հիշեցնենք՝ շան հասակը նստած վիճակում 103.5 սանտիմետր էր, իսկ երբ նա կանգնած էր լինում ոտքերի վրա, այն հասնում էր ավելի քան 220 սանտիմետրի: Դեռևս 2016 թվականին այս արտասովոր շնորհի շնորհիվ կենդանին հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում:

Ֆրեդիի մահվան պատճառը դեռևս չի նշվում: Հայտնի է միայն, որ նա 8.5 տարեկան էր: