Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավարը բերման է ենթարկվել հատկապես մեծ մասշտաբով կաշառք շորթելու կասկածանքով, հաղորդում է «Sputnik- Ղրղըզստան»-ը:

Նախագահի մամուլի ծառայության ղեկավարը Նուրգազի Անարկուլովն է:

«ՂՀ ԱԱՊԿ-ն բացահայտել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Ա.Ն.-ի կողմից հատկապես խոշոր չափով կաշառք շորթելու փաստը», — ասված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ Ա.Ն.Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ անձնական նյութական հարստացում հետապնդելով, առանձնապես մեծ մասշտաբով գումար է շորթել կառավարության առաջատար պաշտոններից մեկի հավակնորդից` նշանակման հարցի մասին դրական որոշում կայացնելու համար, նշել են ԱԱՊԿ-ում:

Նախաքննություն է սկսվել է Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով` «Կաշառքի շորթում», նախատեսված հանցագործության հիմքով: