«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնը շուրջ մեկուկես ամիս է՝ թափուր է։ Կամո Աղաջանյանին ազատելուց հետո Արայիկ Հարությունյանը չի կարողանում հարմար թեկնածու գտնել, որն ընդունելի լինի հանրության եւ հատկապես ընդդիմադիր շրջանակների ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի համար։

Արցախում այս պահի դրությամբ մի քանի թեկնածուների անուններ են քննարկվում, ամենահավանականներից են համարվում նախկին ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանի եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի թեկնածությունները։ Ի դեպ, օրերս էլ Ջալալի եղբայրը՝ Արտեմ Հարությունյանը, Արցախի ոստիկանապետ նշանակվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում