Շաբաթ առավոտյան համավարակի մեկնարկից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարարկման հայտնաբերված դեպքերի թիվը 102 միլիոն 065 711 դեպք է կազմել, վկայում են է ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

Ամբողջ աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվն ավելացել է` կազմելով 2 միլիոն 206 091 դեպք, վերականգնվել է ավելի քան 73 միլիոն մարդ:

COVID-19-ով վարակման 5 միլիոն կամ ավելի դեպքերով երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակման եւ մահվան դեպքերի թվով, որտեղ հայտնաբերվել է COVID-19ով վարակման 25.9 միլիոն դեպք, գրանցվել է մահվան 436 678 դեպք, բուժվել է շուրջ 16 միլիոն մարդ:

Հնդկաստանը վարակվածների թվով երկրորդ տեղում է, որտեղ համավարակի սկզբից ի վեր COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 10.7 միլիոն է կազմել, մահվան դեպքերը` 154 147, առողջացել է ավելի քան 10.4 միլիոն մարդ:

Վարակվածների թվով Բրազիլիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Այստեղ համավարակի ընթացքում գրանցվել է 9.1 միլիոն դեպք, որից 222 666-ը մահացել է, բուժվել է ավելի քան 8 միլիոնը:

Ըստ Worldometer պորտալի, որը մասնագիտանում է աշխարհի ամենակարեւոր իրադարձությունների վիճակագրության մեջ, շաբաթ առավոտյան աշխարհի բնակչության 1 միլիոն մարդու հաշվով մահացությունը 284.3 դեպք է կազմել: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1.347 մարդ, Հնդկաստանում` 111, Բրազիլիայում` 1044, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: