Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել է Արցախի պատերազմում զոհված Հովիկ Վարդանյանի ընտանիքին։

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանի ընտանիքին՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ։ Հերոսի դուստրը՝ Ադրիանան, 7 օրական է»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։