ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր որոշում է կայացրել, ըստ որի՝ մինչև 450 000 ԱՄՆ դոլար կհատկացվի Վրաստանում թվային դիվանագիտության, մեդիայի գրագիտության և գենդերային հավասարության զարգացմանն ուղղված ծրագրերի համար: Այս մասին հայտնում է RT-ն:

Փոքր դրամաշնորհների ծրագիրը նախատեսվում է միջոցներ հատկացնել հատուկ նախագծերի համար, որոնք կաջակցեն ժողովրդավարությանը կամ ժողովրդավարական իստիտուտներին, ինչպես նաև կբարձրացնեն Վրաստանի բնակիչների կրթվածության մակարդակը:

Որոշման առնչությամբ ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ Թբիլիսին պետք է ամրապնդի իր տնտեսական աճը, զարգացնի զբոսաշրջության տնտեսության և տարածաշրջանային տնտեսության զարգացումը: Բացի այդ, Վաշինգտոնը շահագրգռված է Վրաստանում գենդերային հավասարության և ներառականության ամրապնդմամբ, մասնավորապես կանանց իրավունքների ընդլայնմամբ, կրոնական և էթնիկական փոքրամասնությունների՝ հասարակության մեջ ինտեգրմամբ:

Նշվում է՝ մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել երկրում ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունները: