Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում է: Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ-ալիքը:

«Հարությունյանը հանդիպումներ է ունենում ռուս պաշտոնյաների հետ՝ փորձելով ամրապնդել իր իշխանությունը:

Mediaport-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահը մոսկովյան հանդիպումներից մեկի ընթացքում հայհոյախառը արտահայտություններ է արել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ «Եթե Հայաստանի ղեկին չլիներ այդ հոգեկան հիվանդը, պատերազմը կավարտեինք շատ ավելի շուտ ու նվազ կորուստներով»»,- ասված է հաղորդագրության մեջ: