Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է նոր միջազգային արշավի մեկնարկի մասին:

Ակցիան վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը:

Հիշեցնենք, որ Բուչեկը նաև նախաձեռնել էր Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների վկայությունները պարունակող բրոշյուրի հրատարակում: Բրոշյուրն ուղարկվելու է տարատեսակ միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչների: