Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էր մեկնարկել։ Ինչպես հունվարի 22-ին, այնպես էլ այսօր հավաքվել էին մի խումբ
կամավորականներ ու աշխարհազորայիններ՝ պահանջելով իրենց հասանելիք փոխհատուցման գումարները:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք եղել են 350 հոգանոց զորախումբի մեջ, կռվել Լաչինի «դժոխքի ձոր» կոչվող հատվածում, չեն էլ իմացել, որ փոխհատուցում է հասնում, սակայն երբ իմացել են, սկսել են պահաջել, քանի որ, իրենց խոսքով, օրենքով հասնում է։

«Այն օրն էլ մենք այստեղ հավաքվեցինք ու մեր հասանելիքը պահանջեցինք։ Դրանից հետո ռուսաստանաբնակ մարդիկ էին մեկնաբանություններ թողնում, թե ամոթ է, փողի համար էս ինչ եք անում։ Բայց մեզ փաստորեն նման բան են ասում այն մարդիկ , ովքեր իրենc կոչում են հայրենասեր, բայց չեն եկել, չեն մասնակցել մեր կռիվներին, ընդհանրապես մեր կողքը չեն կանգնել, իսկ մենք ունեինք իրոք դրա կարիքը, շատ ունեինք։ Հիմա էդ մարդիկ մեզ փորձում են ամոթանքներ տան, բայc ամոթը միայն իրենց է։ Մենք ոչ թե մեկնաբանություններ ենք գրում, այլ գործում ենք մեր երկրի համար։ Լավ եք անում, ապրեք, դե դուք սոված չեք, դուք գործ ունեք, աշխատանք, ձեր երեխեքը սոված չեն, իսկ ստեղ լիքը մարդիկ կան, որ ունեն էս գումարի, էս աջակցության կարիքը։ Պարտադիր չի դրսից մեծ-մեծ խոսալ, թող գային էս մարդկանց մի բանով աջակցեին, դե թող մնային իրենց երկրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։