Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ չի ցանկանում, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ինչպես և մյուս երիտասարդ բելառուսները, գնան արևմտյան երկրներում ուսանելու, փոխանցում է ria.ru-ն։

«Չեմ ցանկանում, որ իմ երեխան և դուք՝ իմ զավակները, Արևմուտքում սովորեք. դա արևմտյան տնտեսության համար է, հասկանո՞ւմ եք։ Այնտեղ ուղեղի լվացում են անում, հետագայում մարդիկ վերադառնում են և դառնում են ընդդիմադիրներ։ Արևմտյան բուհերը մեր հասարակության մեջ գործակալներ են պատրաստում»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, երբ նրանք հետաքրքրվել են՝ ինչ համալսարանում է պատրաստվում սովորել երկրի ղեկավարի կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ որդին դեռևս չի կողմնորոշվել համալսարանի ընտրության հարցում։