Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը մուտք գործում Դավթաշեն թաղամասում գտնվող «Պոլկովնիկի մոտ» ռեստորան: ՊՆ պետհամարանիշով նրա ծառայողական մեքենան այս պահին կայանված է ռեստորանի մուտքի մոտ։

Փաստորեն, մինչ հազարավոր ընտանիքներ որոնում են իրենց անհետ կորած ու գերության մեջ գտնվող զավակներին, սգում են 5000-ի ավելի զոհերի մահն ու հայրենիքի կորուստը, պատերազմում հայաստանի պարտության պատասխանատուները ռեստորաններում իրենց կյանք են վայելում։