Հունվարի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս, Սիսիան-Գորիս և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին բուք է։

Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։