ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Օբամայի վարչակազմի նախկին գլխավոր խորհրդական Ռոբերտ Մելիին Իրանի հարցով հատուկ բանագնաց է նշանակել, հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Մելին նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմի առանցքային անդամն էր, որը միջուկային գործարքի շուրջ բանակցություններ էր վարում Իրանի եւ համաշխարհային տերությունների հետ: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարքից դուրս էր եկել 2018-ին` չնայած Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների խիստ հակազդեցությանը: