ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում կվերանվանեն 44 դպրոցներ, որոնք անվանվել էին ԱՄՆ նախկին նախագահներ Աբրահամ Լինքոլնի, Ջորջ Վաշինգտոնի պատվին՝ այն պատճառով, որ այս ղեկավարները կապ են ունեցել ռասիզմի, սեքսիզմի կամ ստրկատիրության հետ, հայտնում է New York Times-ը:

Նշվում է, որ ուսումնական հաստատությունների վերանվանման մասին որոշումը ընդունել է քաղաքի կրթության կոմիտեն: Պարբերականի տեղեկություններով՝ յուրաքանչյուր դպրոցի վերանվանման համար կպահանջվի 10 հազար դոլար:

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը քննադատել է այս որոշումը՝ այն կորոնավիրուսի համավարակի պայմաններում անտեղի որակելով:

Հայտնի է, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը ստրկատեր էր, իսկ պետության 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին են վերագրում որոշումներ, որոնց պատճառով զոհվել են բնիկ ամերիկացիները: