Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 27-ին, ժամը 19:54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի ամառանոցա-յին տարածքում այրվում է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20։27-ին, մարել՝ 22։37-ին։ Այրվել են փայտե չբնակեցված տնակը (մոտ 15 քմ)՝ գույքով և տնակի նկուղային մասը։