Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության  անդամները  այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության և պաշտպանության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարել արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: