Մեր բանակը պարտվեց, բայց մենք գիտենք, որ բանակը չէր պարտվի, եթե բանակին չհարվածեին թիկունքից: Այս մասին Հանրապետության հրպարակում ըւնթացող հանրհավաքի ժամանակ նշեց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը:

Նրա խոսքով, իրենք պահանջում են կառավարության, վարչապետի հրաժարականը, որից հետո կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ որոշ ժամանակ անց կլինեն արտահերթ ընտրություններ:

Արշակ Զաքարյանը հիշեցրեց, որ դեռեւս Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ փոխվել է բանակի սպառազինության գնման պլանը, գնվել են «Սու-30» ինքնաթիռներ առանց ռազմամթերքի, որոնք պատերազմի ժամանակ չեն օգտագործվել: «իրականությունը 44 օր թաքցնելը, խոչնդոտելը մոբիլիզացիային եւ նպաստելը թշնամու հաջողություններին որակվում են որպես պետական դավաճանություն եւ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով պատժվում են ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով»,-ասաց նա:

Զաքարյանը նշեց նաեւ, որ GPS-ով կամ վարչկան քարտեզների միջոցով ՀՀ սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա անելը եւ ՀՀ տարածքները, բնակավայրերը թշնամուն զիջելը ապօրինի գործողություն եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն որակվում է որպես ՀՀ տարածքը այլ պետությանը հանձնելունուղղված գործողություն, որը պատժվում է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով:

Արշակ Զաքարյանն ընթերցեց նաեւ այլ հանցանքներ, որոնք իշխանությունները կատարել են եւ պետք է կանգնեն հայոց դատի առաջ: Նա հիշեցրեց, որ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ եթե իշխանությունը երկրին ակնհայտ տանում է կործանման, կամ ժողովրդի համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել պետական հանցագործություն, ապա ժողովրդի իրավունքն է ապստամբել այդ իշխանությունների դեմ:

Նա ասաց, որ իրենք չեն հրաժարվում այն հայտարարությունից, պետք է գործողություններ արվեն, բայց չեն եկել այստեղ, որ մարդկանց տանեն արկածախնդրության:

«Ես շատ եմ ցավում, որ այսքան մարդիկ են միայն, որ տեսնում են այն վտանգը, որ կանգնած է մեր երկրի առաջ: Հայաստանն առանց հայերի ծրագիրն իրականացնում է այս իշխանությունը փուլ առ փուլ, քայլ առ քայլ, ամեն օր: Ես առաջարկել եմ, որ բոլորս միասին գնանք եւ շրջափակենք Գլխավոր դատախազության շենքը եւ պահանջել գլխավոր դատախազից ձերբակալել երկրի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա եւ կոչ արեց Նիկոլ Փաշինյանին տղամարդկություն ունենալ եւ գալ այս մարդկանց հանդիպել:

Նրա ելույթից հետո հանրչահավաքի մասնակիցները երթով շարժվեցի դեպի դատախազության շենք, որը գտնվում է մոի քանի հարյուր մետր հեռավորության վրա: