ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻՊ-ը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի եւ բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»։