24News-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հինգ գերիներով ինքնաթիռ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գերիները հիմնականում Շիրակի մարզից են։

Օդանավակայանում նրանց դիմավորելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Նշենք նաեւ, որ այսօր  գերության մեջ գտնվող մեր մարզի 62 զինծառայողներից 3–ը հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։