Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով «Դավոսի շաբաթ»-ում, որն անցկացվում է առցանց:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը:

«Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը: Կարևոր է, որ մեծ հաշվով այն հետևողականորեն իրականացվում է: Այժմ միջազգային հանրության առջև խնդիր է՝ լուծել մարդասիրական խնդիրները՝ կապված տուժած շրջանների օգնության, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հետ», — ասել է Պուտինը։