Դժգոհ լինելու պատճառները ոչ թե անհիմն երևույթներն են, այլ իրական խնդիրները, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին՝ անկախ մարդու քաղաքական հայացքներից: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է մեկնաբանել բողոքի ցույցերի առաջացումը:

«Իրական խնդիրները դժգոհություն են ծնում»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում:

Վերջինս ընդգծել է, որ չլուծված ներքին խնդիրները կարող են հրահրել որոշ երկրների մեղավորներ փնտրել արտասահմանում:

«Չլուծված և հասունացող ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները կարող են դրդել փնտրտուքների, թե ում վրա կարելի է բարդել մեղքը, մեղադրել բոլոր աղետների համար և վերաուղղորդել սեփական քաղաքացիների վրդովմունքն ու դժգոհությունը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ արտաքին քաղաքական քարոզչական հռետորաբանության աստիճանն աճում է: