Լեռնային Ղարաբաղույմ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերով Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կարող է կայանալ առաջիկայում, ինչի մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Ադերբեջանական և հայկական կողմերի հետ միջգերատեսչական ձևաչափով նախապատրաստվում ենք առաջիկայում դրա անդրանիկ նիստին»,-ասել են ԱԳՆ-ում:

Գերատեսչությունում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն անկողմնակալ և պատասխանատու աջակցությունը եղել և մնում է Անդրկովկասում ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը:

«Արդի խնդիր է տարածաշրջանի պետությունների հակամարտությունից հաշտեցման անցումը՝ բարիդրացիական հարաբերությունների, միջէթնիկ և միջկոնֆեսիոնալ խաղաղության և վստահության հաստատման, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման համար ամուր պայմանների ձևավորման նպատակով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում: