ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ hունվարի 25-ին ժամը 21.50-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ համայնքում գյուղապետի որդին կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Մեկնած բաժնի պետ Նասոյանը, Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Քոթանջյանը, ՀԿՀ ավագ փորձագետ Աբրահամյանը, դատաբժիշկ Դալլաքյանը պարզել են, որ նույն օրը ժ.21.00-ի սահմաններում, 23-ամյա Գերասիմ Ներսիսյանը Նոր Արթիկ, 5-րդ փողոցի «Վինթեր» ՍՊԸ գազալցակայանում ինքնասպանություն է գործել: Վերջինս իրենց տան կից անասնագոմի երկաթյա հենասյունից՝ հակի թելով կախվել է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: