Իմ անձնագիրը, իմ մոտ դրված է, իմ սենյակ չի հաջողվել մտնել, լիքը փաստաթուղթ ունեմ, կարող էին դիպլոմս էլ գողանային: Իրականում մեր դիվանագիտական անձնագրերը խնդիր ունեն, իրենց ծածկույթը շատ վատն է, վերջին երկու-երեք տարվա ընթացքում, երկու անգամ դիմել եմ ԱԳՆ-ին և հաճախակի փոխում ենք 5 տարվան չենք սպասում. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԳՆ-ի  այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանի անձնագիրը գողացել են:

Հարցին, ինչո՞ւ երեկ ԱԳՆ-ն  հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացել են, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Երեկ ճիշտ գտան հայտարարել, ես չեմ հասկանում ի՞նչ ինտրիգ կա դրա մեջ, որ որևիցե պաշտոնյայի անձնագիր ու փաստաթուղթ գողացել են: Եթե կարելի է մտնել վարչապետի տուն և հեռախոս գողանալ , ապա եթե մտնում վարչապետի աշխատասենյակ, հաստատ կարելի է նաև անձնագիր գողանալ: Ես ձեզ ասում եմ՝ բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր էին գողացել: Ես համարում եմ, որ սխալ էր նույնիսկ հայտարարել, որ օծանելիք ու ժամացույց են գողացել, որովհետև շատ անձնական ոչ կարևոր բան է, իր այդ ժամանակահատվածի համար, ուղղակի պահը հուզական լինելու մասով ասել են, որքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացել են, վստահ եմ այցեքարտեր էլ են գողացել»: