«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչի (1-2) խաղից հայտարարել է, որ նա դեմ է ռասիզմին՝ անդրադառնալով իր և Ռոմելու Լուկակուի բախման դրվագին։

«Զլատանի աշխարհում ռասիզմը տեղ չունի։ Մենք բոլորս մեկ ռասայից ենք, մենք բոլորս հավասար ենք։ Մենք բոլորս խաղացողներ ենք, որոնցից ոմանք ավելի լավն են քան մյուսները»,-գրել է շվեդ հարձակվողը Twitter-ում՝ կիսվելով տեսանյութով։

Հիշեցնենք, որ հանդիպման առաջին կեսի վերջում Իբրահիմովիչի ու Լուկակուի միջև միջադեպ էր տեղի ունեցել, ինչից հետո երկու ֆուտբոլիստներն էլ դեղին քարտ էին ստացել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, թե ինչ էին խոսել ֆուտբոլիստները միջադեպի ընթացքում։