Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ հետաքրքիր է եղել ու անընդհատ ձգձգել եմ այս հարցը ներկայացնելը, բայց հիմա ներկայացնեմ.

Երբ 27.07.2018 թվականին տոնում էիք Արցախի ազատագրման կարևորագույն դերակատարին, 10 տարում Հայաստանի տնտեսությունը 8,5 անգամ ավելացրած, Երևանում ՊԵՏԱԿԱՆ բազմաթիվ կառույցներ իրականացրած (Դավթաշենի կամուրջը, շրջանցիկ ճանապարհը, քաղաքապետարանի և Կառավարության թիվ 2 մասնաշենքը, սարալանջի ճանապարհը և այլ ու այլ), աղետի գոտում հսկայածավալ շինարարություն իրականացրած, Երկիրը 10 տարի անառիկ պահած անձին դատարանի կողմից կալանավորելը՝ այդ ինչի՞ վրա էիք այդքան ուրախանում»: