Գործարար, ՀՀԿ- ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ամուսնու հետ սպորտով է զբաղվում։

Դատելով տեսանյութից, հստակ է, որ օլիգարխ Ալեքսանյանը, ով առողջ ապրելակերպի կողմնակից է, ալարել է գնալ մարզիչի մոտ, փոխարենը մարզիչ են հրավիրել։ Զույգը մարզվում է Դուբայի թանկարժեք հյուրանոցներից մեկի մարզասրահում։

Փաստորեն մեծ քաղաքականությունը լքելուց հետո Լֆիկ Սամոյի հաջորդ «կանգառը»՝ մեծ սպորտն է։