Հունվարի 25-ին «Արեւիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 2004թ. ծնված Ս. Գ.-ն, 2007թ. ծնված Ա. Գ.-ն, 1982թ. ծնված Ա. Ի.-ն, 1983թ. ծնված Ս. Մ.-ն, 1999թ. ծնված Ս. Մ.-ն, 1985թ. ծնված Մ. Դ.-ն, 1995թ. ծնված Ն. Մ.-ն, 1998թ. ծնված Ա. Ա.-ն, 1983թ. ծնված Լ. Հ.-ն եւ 1982թ. ծնված Լ. Ջ.-ն։

Ինչպես տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից՝ ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք շմոլ գազի թունավորումը ստացել են հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: