Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարը պարզաբանեց, որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են: «Մենք ուսումնասիրել ենք մեր հայրենակիցների բոլոր ահազանգերը, նրանց հայտնած մտահոգությունը եւ մեր մեկնաբանությունների հետ միասին ուղարկել ենք պաշտպանության նախարարություն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ»,- հավելեց նա: