Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, պահվում են պատերազմին մասնակցած, դեռևս ինքնությունը չպարզված զինծառայողների աճյունները։

Սպայկայից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ սառնարաններ են հատկացրել ՊՆ-ին՝ կարիքների համար։