Իսրայելական Haaretz թերթն անդրադարձել է կատարել երկրում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակին:

Համաձայն թերթի հայտնած տեղեկությունների, սահմանված արգելափակումների ֆոնին նվազել է վարակի տարածման արագությունը` ինչին զուգահեռ շարունակվում է պատվաստումների արշավը: Միևնույն ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի շրջանի բնակչությունն սպասում է պատվաստանյութերի մատակարարմանը: Թերթը նշել է, որ ներկայում Իսրայելում կա 72 033 վարակակիր, իսկ մինչ այժմ մահացածների թիվը հասնում է 4498-ի: Հորդանան գետի արևմտյան ափին վարակակիրների թիվը 4396 է, իսկ մահացածներինը՝ 4545, իսկ Գազայում կա 4948  վարակակիր և մինչ այժմ գրանցվել է 508 մահ:

Ըստ թերթի հայտնած տեղեկությունների, Իսրայելում գրանցվել են Pfizer պատվաստանյութի կողմնակի ազդեցության դեպքեր, որին զուգահեռ երկիրն արգելափակել է թռիչքների մեծ մասը` թույլ չտալով կորոնավիրուսի նոր շտամի տարածումը: Արգելքի համաձայն, օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռներին արգելված է վայրէջք կատարել Իսրայելում մինչև հունվարի 31-ը, երբ կավարտվի համապետական արգելափակումների երկրորդ փուլը: Սակայն կառավարությունը քննարկում է արգելափակումը մեկ շաբաթով երկարաձգելու հարցը:

Ինչ վերաբերվում է կրթական համակարգին, ապա կրթության նախարարը նշել է, որ նախկինում կիրառված մեթոդներով դպրոցների վերաբացումը չի նպաստի համաճարակի տարածմանը, սակայն այս հարցը դեռ քննարկման փուլում է:

Կնեսետը բարձրացրել է համաճարակային սահմանափակումները խախտելու համար նախատեսված տուգանքների արժեքը` տուգանքներ սահմանելով այն դպրոցների նկատմամբ, որոնք, հակառակ սահմանափակումներին, վերսկսել էին իրենց աշխատանքները:

Համաճարակային սահմանափակումների խստացումը կապված է Իսրայելի Առողջապահության նախարարության արձանագրած նոր տվյալների հետ` համաձայն որոնց համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր մահացության ցուցանիշը գրանցվել է հունվարին: Ամսվա ընթացքում մահացած հիվանդների թիվը հասնում է 1036-ի: