Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մենակ ինձա՞ թվում, որ Հայաստանում տրամաբանականը դարձել է անտրամաբանական, անտրամաբանականը՝ տրամաբանական: Ոնց որ ծուռ հայելիների երկրում լինենք: Ամեն հարցում է էդպես:

Օրինակ՝ պատերազմի ժամանակ երկրի ղեկավարն ու ողջ պետական համակարգը կոչ էր անում կամավորագրվել, կյանքը տալ հայրենիքի համար՝ պատերազմից հետո նույն ղեկավարությունը սկսում է համոզել, որ դա մեր հայրենիքը չէր: Իսկ այդ «ոչ հայրենիքը» պաշտպանելու ընթացքում իրենց կյանքը վտանգած մարդիկ, ովքեր չեն զոհվել, պետությանը վնաս են պատճառել, որի համար պետքա վճարեն:

Կարճ ասած, անտրամաբանական ժամանակներ ենք ապրում: Մեզ համար անտրամաբանական, թշնամու համար ոնց որ ամեն ինչ տրամաբանակն է գնում»: