ԱԺ-ում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության նիստը։ Այն դռնփակ է։
Ինչպես խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն, այնպես էլ պատգամավորները չեն մեկնաբանում, թե ինչ հարցեր են քննարկելու խմբակցության նիստում։ Թե օրակարգում ի՞նչ հարցեր կան, պատգամավորը չգիտեր։
Մամուլի տեղեկություններով, հնարավոր է, որ խմբակցությունը քննարկի Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Նշենք, որ գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ: