Նախագահ Արմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Նախագահը դեռևս լիարժեք չի ապաքինվել, տանն է բուժվում, ինքնազգացողությունը լավ է, դեռևս բժիշկների հսկողության տակ է», — ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ բժիշկների համապատասխան թույլտվությունը ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։

Նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։