Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Երեւանի Կենտրոն թաղամասում իրականացվող շինարարությանը։ Գրառումը՝ ստորեւ․

«Երեկ կենտրոնի թաղապետարանը տեսանյութ էր տեղադրել, իբրեւ ապամոնտաժվում է այս ապօրինի մանսարդը։ Փաստորեն անգամ դա՛ էր խաբեություն, իսկ կատարվող գործողությունները միայն տեսախցիկի համար։

Այսօր արդեն իրականացվել են հիմնական շինարարական աշխատանքները եւ տեղադրվել պատուհաններ։

Սա կամքի բացակայություն չէ, որովհետեւ համոզված եմ, որ անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել սա։ Սա պաշտոնեական անգործություն է, որով համայնքին վնաս է պատճառվում։

Փաստորեն իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նոր ապօրինություններ հովանավորելը»։