Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ փորձագետներ հաստատել են Moderna պատվաստանյութը COVID-19-ի դեմ` 28 օր ընդմիջմամբ երկու դեղաչափով ներարկման համար, որը բացառիկ դեպքերում կարող է ավելացվել մինչեւ 42 օր:

ԱՀԿ-ի իմունիզացման գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը, որը հայտնի է որպես SAGE, տվյալների վերլուծությունից հետո տրված առաջարկությունների շարքում հայտնել է, որ պատվաստանյութը չպետք է ներարկվի հղի կանանց, եթե նրանք առողջապահական ոլորտի աշխատակիցներ չեն կամ իրենց բարձր ռիսկի ենթարկող պայմաններ չունեն: