Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները, առանց որոնց ոչ մի հայանպաստ գործընթաց հնարավոր չէ իրականացնել, արդեն խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման մասին խոսակցություներին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը շարունակում է վարել անհեթեթ քաղաքականություն և մինչ օրս ոչ մի խոսակցություն պատշաճ բացատրություն չի ստացել, չի էլ ստանալու:

«Տարբեր վարկածներով փորձում ենք տրամաբանությունը հասկանալ, դա աննորմալ երևույթ է: Մինչև Փաշինյանը երբեք չի եղել նշանակում, որը հասկանալի չէր լինի: Այս պարագայում ամեն մեկս փորձում ենք հասկանալ, թե ինչի են սրանով ուզում հասնել», — ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանությունը ադեկվատ չէ բացատրություն տալու: