Նոր քաղաքական ուժ ձեւավորելու գործին լծված  Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը՝ Վոգը իր քաղաքականություն մուտք գործելու և որ ամենակարևորն է քաղաքական երկնակամարում լուրջ առաջընթացներ գրանցելու հավանականությունը ցածր գնահատելով, սկսել է սեփական անձին զոհ դարձնելու գործընթացին։ Օրեր առաջ Հակոբյանի փաստաբանական թիմը տարածել էր հայտարարություն, համաձայն, որի ունեն տեղեկություններ այն մասին, որ իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և զրկել նրան ազատությունից։ Փաստաբանները հղում անելով «օդին», եզրափակել էին, որ այն ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները ունեն բացառապես քաղաքական երանգներ։

Տրամաբանական հարց է առաջանում, ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը, երբ Հակոբյան Վահեն դեռ քաղաքականությունում չէ, և ընդամենը ըստ մամուլի հրապարակումների կուսակցություն ձևավորելու մտադրություն ունի։ Ինքը՝ Վահե Հակոբյանը ոչ կուսակցության ստեղծման և ոչ էլ իրավապահների հնարավոր գործողությունների մասին չի խոսում, փոխարենը փաստաբանների միջոցով փորձում է մանիպուլացիա անել։ Եվ հետո, եթե Վահե Հակոբյանն այդչափ ազնիվ է և ինչպես վերջինիս փաստաբանական թիմի անդամներն են պնդում, որեւէ հակաօրինական բան չի արել, ինչո՞ւ է այդքան մտահոգվել։

Ինչո՞ւ դեռ քաղաքականություն մուտք չգործած անձը խոսում՝ քաղաքական հետապնդումների մասին։ Այս ինչու-ների շարքը կարելի է երկար թվարկել։ Սակայն ակնհայտ է մեկ բան,  դեռ քաղաքականություն մուտք չգործած Հակոբյանը փորձում է խաղալ հասարակության նուրբ նյարդերի հետ։ Հանրությունը սիրում է «զոհեր» և սրտաճմլիկ պատմություններ, Հակոբյանն էլ պարզապես առիթից օգտվում է։

Նյութի աղբյուր՝ armday.am