Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների մարզային այցելությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի փրկության շարժման գրասենյակը։

«Վաղը՝ հունվարի 26-ին, Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, որտեղ կհանդիպի արարատցիների հետ, կքննարկի երկրում ստեղծված իրավիճակը, կպատասխանի արարատցիներին հուզող հարցերին:

Հանդիպումը տեղի կունենա Արարատի մշակույթի կենտրոնում՝ ժամը 13:00-ին:

Հ.Գ. Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ժամը 11:30 լինել Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ վրանի մոտ, որտեղից կապահովվի նրանց տեղափոխումը Արարատ»,- ասված է հաղորդագրությունում: