Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման եւս 19 290 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի թելեգրամ-ալիքը:

Վերջին 24 ժամում ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել Մոսկվայում (2 382), Սանկտ Պետերբուրգում (2 116), Մոսկվայի շրջանում (1 163);

Երկրում վերջին մեկ օրում ապաքինվել է 19 003 պացիենտ, մահացել 456-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի ողջ ընթացքում հաստատվել է վարակման 3 738 690 դեպք, մահացել է  69 918 մարդ, ապաքինվել 3 150 763-ը: